ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը
![](/timthumb.php?src=disc/09-12-23/92844432758d22f727fe8ef62cca8478.jpg&w=450)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին և հույս ունի, որ այն կծառայի երկարաժամկետ խաղաղության ապահովմանը։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։ ՄԱԿ-ը խրախուսում է կողմերին օգտագործել այս համաձայնագիրը փոխադարձ վստահությունը խթանելու և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանի»,- ասել է Դյուժարիկը։