Առնվազն երեք հրթիռ է արձակվել Իրաքում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ
Դեկտեմբերի 8-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ առնվազն երեք հրթիռ է արձակվել, հայտնում է DW-ն։
«Երեք «Կատյուշա» հրթիռները, որոնք ուղղված են եղել ամերիկյան դեսպանատան վրա, ընկել են Տիգրիս գետի մոտ», - AFP-ին է ասել Իրաքի ուժային ծառայությունների ներկայացուցիչը:
Իր հերթին, ամերիկյամ զինվորականներիներկայացուցիչը, անանունության պայմանով, ասել է, որ լսվել են տագնապի ազդանշաններ և «պայթյունների ակնհայտ ձայներ» են հնչել ԱՄՆ դեսպանատան և Union III ռազմաբազայի մոտ, որտեղ տեղակայված են միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի զորքերը։ ԱՄՆ-ը 2500 զինվոր է տեղակայել Իրաքում, ևս 900-ը՝ Սիրիայում՝ «Իսլամական պետության» վերականգնումը կանխելու համար։
Հոկտեմբերի սկզբին Իսրայելի և պաղեստինյան ահաբեկչական ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմի սկսվելուց ի վեր սա առաջին դեպքն է, երբ Իրաքի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատունը հարձակման է ենթարկվում: