Ռուսաստանում ցուցադրել են նախագահական ընտրությունների լոգոտիպը՝ V տառի տեսքով
ՌԴ ԿԸՀ-ն ներկայացրել է առաջիկա նախագահական ընտրությունների տարբերանշանը, շնորհանդեսի ժամանակ լոգոտիպը ներկայացրել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։
Նա նշել է, որ շատ տարբերակներ քննարկելուց հետո ի վերջո ընտրել են պարզ ու լակոնիկ ոճով արված տարբերանշանը։
Լոգոտիպն իրենից Ռուսաստանի դրոշի երեք գույներով պատկերված V տառն է ներկայացնում, իսկ ներքևում գրառում է՝ «Ռուսաստանի նախագահի ընտրություններ՝ 2024 թվականի մարտի 15-17»։
Նշենք, որ նախագահական ընտրությունները Ռուսաստանում մարտի 17-ին նշանակելու որոշումը հաստատվել է նախօրեին։