Կառավարության դիմաց ավտովթար է եղել եկել են վարորդի որդիները (տեսանյութ)
Կառավարության շենքի մոտ ավտովթար է տեղի ունեցել, բախվել են «Տոյոտա» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ։ Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել «Տոյոտայի» կին վարորդը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները փորձում են կարգավորել Հրապարակի երթևեկությունը։
Խցանման պատճառ են հանդիսացել նաև վթարված մեքենաների վարորդների հարազատները։ Դեպքի վայր են եկել կին վարորդի որդիները՝ պարզելու համար, թե ով է վթարի պատճառը, որի հետևանքով իրենց մորը տեղափոխել են հիվանադանոց։