Լեոնիդ Ագուտինին շտապ հոսպիտալացրել են
Լեոնիդ Ագուտինին շտապ հոսպիտալացրել են Մոսկվայում: Ենթադրվում է, որ նրա ոտքին թրոմբ է առաջացել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 55-ամյա արտիստը գանգատվել է վերջույթների ուժեղ ցավերից։ Հետազոտության ժամանակ նրա մոտ ախտորոշվել է խորը երակային թրոմբոզ։ Այժմ Լեոնիդ Նիկոլաևիչը պետք է բուժում անցնի, նախ՝ դեղորայքով։
Ագուտինի առաջիկա համերգները հունվարի 3-ին Սոչիում և 5-ին Դուբայում չեղարկվելու սպառնալիքի տակ են, ինչպես նաև ամանորյա կորպորատիվ միջոցառումները: Ամեն ինչ կախված է բուժման և վերականգնման արդյունավետությունից: