Այն կկայանա առաջիկայում:
Հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման առաջարկին:
Այդ մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ դեկտեմբերի 7-ին Երեւանում ընդունելով Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:
ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները «քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կողմերի մոտեցումները»։