Չինաստանը ստեղծել է համակարգ, որն արդյունավետորեն օդից ջուր է հանում
Շանհայի Ցզյաո Տոնգ համալսարանի (Չինաստան) գիտնականները զգալի առաջընթացի են հասել օդից ջրի հանելու ոլորտում՝ ներկայացնելով նորագույն քսուքներ, որոնք կարող են խոնավությունը կլանել արևային էներգիայի միջոցով, հայտնում է AIP: Applied Physics Reviews պորտալը:
Չնայած լաբորատորիայում զգալի առաջընթացին, քաղցրահամ ջրի արդյունահանման գործընթացի արտադրողականությունը դեռևս սահմանափակ է դանդաղ կլանման կինետիկայով, ջրի գոլորշիացման բարձր ջերմությամբ և խտացման արդյունավետությամբ: Սակայն, անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ ամռանը 1 կգ սորբենտի դիմաց օրական 3,82 լ ջուր և ձմռանը 1 կգ սորբենտի դիմաց 2,98 լիտր ջուր՝ համապատասխանաբար մոտ 60% և 30% հարաբերական խոնավության դեպքում, ստանալու պոտենցիալը:
Արևային էներգիայով օդից ջրի արդյունահանման ոլորտում առաջընթացը նոր հեռանկարներ է բացում իրական պայմաններում քաղցրահամ ջրի հասանելիության խնդրի լուծման համար: Այս ուսումնասիրության մեջ առաջարկված իրականացման ռազմավարությունը խոստանում է արդյունավետ ճանապարհ դեպի այս տեխնոլոգիայի ներդրումը, հաստատելով դրա հարմարվողականությունը և գործնականում քաղցրահամ ջրի բարձր արտադրության հնարավորությունը: