Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի
Դեկտեմբերի 7-ին Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ, կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի:
Ինչպես տեղեկացնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից, ներկա են եղել դեսպան Վլադիմիր Կարապետյանը, դեսպանության անձնակազմն ու հայ համայնքի ներկայացուցիչները:
Աղոթքից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։