11-ամյա բրիտանացին ահռելի լոքո է որսացել՝ սահմանելով ռեկորդ (լուսանկարներ)
11-ամյա բրիտանացին մոտ 70 կգ քաշով լոքո է բռնել՝ գերազանցելով Եվրոպայի տարածքում երեխայի կողմից բռնված քաղցրահամ ջրի ամենամեծ ձկան ռեկորդը։
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է dailymail.co.uk-ը, լոքոն, որին տղան որսացել է Իսպանիայում արձակուրդի ժամանակ, կշռել է 69 կգ և ունեցել 2,7մ երկարություն:
Ջոշուա Դևենպորտը ծնողների հետ ձկնորսությամբ էր զբաղվում, երբ հսկա լոքոն բռնել է խայծը: Տղան ծնողների օգնությամբ 25 րոպե պայքարել է հսկային բռնելու համար: