Հրապարակվել է ՀՀ 2023 թվականի տասն ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը
Հրապարակվել է ՀՀ 2023 թվականի տասն ամիսների (հունվար-հոկտեմբեր) պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 895.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14%ով կամ 232.9 մլրդ դրամով:
ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 914.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 14.3%-ով կամ 238.9 մլրդ դրամով:
ՀՀ պետական բյուջեն կատարվել է 19 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13 մլրդ դրամի դիմաց:
Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://shorturl.at/yPQ01: