Գագիկ Ոսկանյանը Ադրբեջանում դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
Օկուպացված Արցախի Քարվաճառի շրջանում ապօրինի ձերբակալված հայ զինծառայող Գագիկ Ոսկանյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ոսկանյանը մեղադրվում է օգոստոսի 16-ին Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձի համար։
Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։ Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: