Պարո՛ն Թորոսյան, Դուք իմ հերոսը չեք, երբեք չեք էլ կարող դառնալ. Հայկուհի Հարությունյանը՝ Արսեն Թորոսյանին
ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, թափուր տեղի համար առաջադրվել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:
Երկօրյա քննարկման ժամանակ քաղաքական մեծամասնությունը սուր հարցադրումներով , պատկերավոր ասած՝ սվիններով է հարցախեղդ անում թեկնածուին: Այսօրվա իր ելույթում Հայկուհի Հարությունյանը փաստարկված ու կոշտ պատասխաններով արձագանքեց ՔՊ-ական յուրաքանյուր պատգամավորի հարցադրմանն ու դիտարկումներին:
Դիմելով ՔՊ-ական Արսեն Թորոսյանին Հայկուհի Հարությունյանն ասաց. «Պարոն Թորոսյա՛ն, Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ, բայց առաջարկում եմ շահերի բախան մասին խոսելիս, ինչքան էլ այդ որշումը Ձեզ ամենաանպրոֆեսիանլը թվա, մի հատ նորից կարդալ և պատասխանել, թե՝ երբ նախարար էիք, այդ ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը պայմանագրի արժեքը մեծացրել է` դարձնելով մինչև 350 միլիոնից ավելի»: