Տիկին Բադալյա՛ն, Ձեր քաղաքական հասունությունից չեմ ուզում. Հայկուհի Հարությունյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, թափուր տեղի համար առաջադրվել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:
Երկօրյա քննարկման ժամանակ քաղաքական մեծամասնությունը սուր հարցադրումներով , պատկերավոր ասած՝ սվիններով է հարցախեղդ անում թեկնածուին: Այսօրվա իր ելույթում Հայկուհի Հարությունյանը փաստարկված ու կոշտ պատասխաններով արձագանքեց ՔՊ-ական յուրաքանյուր պատգամավորի հարցադրմանն ու դիտարկումներին:
Դիմելով ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին Հայկուհի Հարությունյանն ասաց. «Տիկին Բադալյա՛ն, Ձեր քաղաքական հասունությունից չեմ ուզում, բայց ուզում եմ ամբողջ հանրությանը բացատրեք քաղաքական հասունության ո՞ր ստանդարտով եք գնահատում իրականացնում: Բացատրե՛ք էդ տվյալը օգտագործելով քաղաքական այդ հասունության ստանդարտը ո՞նց գնահատվեց, օրինակ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ»: