Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
Դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, ստորաբաժանումների աշխատակիցները, մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող կրթական և մշակութային հաստատությունների աշխատակիցները և անհատ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցինք Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին։
Այնուհետև ներկաները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մոմավառությամբ։