Մի քանի շաբաթ անց կրկին ոտքի կլինեմ․ Նաիրի Հոխիկյան
Հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը, ում երկու ոտքերը կոտրվել են բարձրությունից ընկնելու հետևանքով, շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար։
«Առողջական խնդիրը չի կարող կոտրել մեր պայքարը։ Ժամանակավոր է, մի քանի շաբաթ անց կրկին ոտքի կլինեմ առաջին հերթին ձեզ նման մարդկանց տված ուժի շնորհիվ։ Այս ընթացքում ոչ միայն շարունակում եմ աշխատել հանրային դաշտում, այլև ակտիվ մարզվում եմ։ Մեզ ուժ է պետք առաջիկա մեծ ճակատամարտում հաղթելու համար։ Օ'ն, առաջ»,-գրել է նա։