Բրյանսկի դպրոցներից մեկում աշակերտուհին կրակ է բացել համադասարանցիների ուղղությամբ․ կան զոհեր և վիրավորներ
Բրյանսկում 8-րդ դասարանի աշակերտուհին դպրոց է բերել հոր պոմպային հրացանը, որից կրակ է բացել համադասարանցիների ուղղությամբ։ Դեպքի հետևանքով 2 աշակերտուհի է զոհվել, այդ թվում՝ կրակողը։ Եվս 5 մարդ վիրավոր է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Օպերատիվ ծառայություններից ՏԱՍՍ-ին հաղորդել են, որ դպրոցի մետաղորսիչ շրջանակը չի աշխատել, այդ պատճառով էլ 14-ամյա աղջիկը «կարողացել է որսորդական զենք բերել դպրոց, ինչպես նաև մի մեծ դանակ՝ թաքցված կոշիկի մեջ»։
Աղջկա հորը կանչել են հարցաքննության։ Քննիչները փորձում են պարզել, թե ինչպես է տանը պահվել զենքը, ինչպես է երեխան այն վերցրել, և արդյոք հայրը նրան սովորեցրել է կրակել։ Նշվում է, որ աղջկա հայրը զենքը ձեռք է բերել օրինական հիմունքներով։