Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը։
ՀՀ կառավարության հերթական նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր դեկտեմբերի 7-ն է, լրանում է 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցը, որին զոհ գնացին շուրջ 25 հազար մեր հայրենակիցներ։ Խնդրում եմ հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգենք երկրաշարժի զոհերի հիշատակը»,- ասաց վարչապետը։