«Հրապարակ». Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած բազում հրապարակումներին, որ պաշտոնական Մոսկվան մերժել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանը, ՔՊ-ից վստահեցնում են, որ մերժում չի եղել, ընթացակարգը եռամսյա ժամկետ է սահմանում՝ ագրեմանը մերժելու կամ հաստատելու մասով։ Այդ ժամկետը սպառվում է դեկտեմբերի վերջերին, եւ միայն այդ ժամանակ պարզ կդառնա Գուրգեն Արսենյանի ճակատագիրը։
Իշխող թիմում կարծում են, որ ՌԴ-ն հիմա չի մերժի Հայաստանի թեկնածուին, եւ Արսենյանը, այդուհանդերձ, կգործուղվի Մոսկվա։ Ի դեպ, ագրեմանի մերժման ընթացակարգ էլ չկա` երկարատեւ լռությունը, որպես կանոն, դիտարկում են որպես թեկնածուի մերժում, եւ տվյալ երկիրն ինքն է հետ կանչում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։