Լարսում մեքենաների թողունակությունը վերականգնվել է, խնդիրներ կային. Քերոբյան
Այս պահին մեքենաները հիմնականում անցնում են Լարսի անցակետով, խնդիրներն առաջացել են ուժեղացված վերահսկողության արդյունքում, որից հետո մենք նախաձեռնել ենք քննարկումներ մի քանի մակարդակներում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Կարող եմ ասել, որ անցած շաբաթ օրվանից մեքենաների թողունակությունը վերականգնվեց։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում արտադրված ապրանքները լինեն բարձրակարգ ոչ միայն նրա համար, որ այլ շուկաներին հասանելիությունը լինի ավելի մեծ և ավելի լավ գնով, այլ մեր հանրության համար, որովհետև առաջին հերթին դա ազդում է հայ ժողովրդի առողջության վրա»,-ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է հարցին, թե գյուղացիները տեղեկություններ ունեն, որ բավական էժան գնով գյուղմթերք է ներմուծվում Հայաստան, ինչի հետևանքով իրենք չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը՝ Քերոբյանն արձագանքեց.
«Մեր տվյալները ցույց են տալիս, որ ներմուծվող գյուղմթերի, մասնավորապես՝ կարտոֆիլի մասով արտառոց աճ չկա»։