«Աշխատելու ենք իրական տոպոգրաֆիկ քարտեզներով»․ Մհեր Գրիգորյան
Սահմանազատման գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ են կամ քարտեզի տիպի սխեմաներ, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են։ Օրինակ՝ 1975թ․ քարտեզը 1974-79թթ․ մասնագիտորեն կազմված և տպագրված, 22 կտորից բաղկացած ֆրագմենտներ է»,- ասել է փոխվարչապետը։
Նա ընդգծել է, որ կողմերը միատեսակ են ընկալում սահմանազատման գործընթացը և աշխատանքի ձևը։
«Այս անգամ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել ենք հաստատել աշխատակարգ, որը կնկարագրի մեր աշխատանքների ինստիտուցիոնալ ընթացքը»,- նշել է Գրիգորյանը։