«Խաղաղության խաչմերուկ»-ն ունի ահռելի քաղաքական ու անվտանգային նշանակություն. Նիկոլ Փաշինյան
Հայ-թուրքական սահմանի Մարագարայի ճանապարհը ՀՀ ճանապարհ է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տասնյակ բնակավայրեր են այդ ճանապարհից օգտվում, դա նույնն է, որ հարցնեք` ի՞նչ կարիք կար՝ Երևան-Սևան-Իջևան-Բերդ կամ Գորիս-Կապան ճանապարհը կառուցում եք, բոլոր ճանապարհներն էլ կառուցում ենք»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, թե հիմա էլ այդ հատվածում ընթացիկ նորոգման աշխատանքեր են ընթանում:
Խոսելով «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին` նա ասաց, թե դա միայն տնտեսական հաշվարկ չէ, շատ ավելի ընդարձակ ու համապարփակ նախագիծ է:
«Այն միայն տնտեսական նշանակություն չունի, ունի ահռելի քաղաքական, անվտանգային նշանակություն, տարածաշրջանային նշանակություն»,- ասաց վարչապետը: