Ալիևին մտահոգում է ՀՀ-ի հետ Հնդկաստանի և Ֆրանսիայի ռազմական համագործակցությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ Հայաստանի ռազմական համագործակցության կապակացությամբ։
«Հայաստանին զինելով՝ Ֆրանսիան և Հնդկաստանը, ինչպես ասում են, կրակի վրա յուղ են լցնում ու Հայաստանում անիրատեսական կարծիք են կազմում։ Հայաստանը կարող է մտածել, որ կարող է «օկուպացնել» Լեռնային Ղարաբաղը՝ օգտագործելով այդ զենքերը։ Այս զենքի որակի մասին դեռ չեմ խոսում։ Նույնիսկ ժամանակակից զենքի դեպքում դա անհնար է, որովհետև պատերազմի ելքը որոշվում է մարդկանց և նրանց ոգու շնորհիվ։
Նրանք չեն կարողանա դիմակայել Ադրբեջանին»,-հայտարարել է Ալիևը։ Նա սպառնացել է, որ եթե «Ադրբեջանի համար վտանգավոր ենթակառուցվածք ստեղծվի, ապա քայլեր կձեռնարկվեն»։ Բացի այդ, Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմ չի ծրագրում։
«Մենք Հայաստանի տարածքն օկուպացնելու նպատակ չունենք։ Եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք։ Ես սա բացեիբաց հայտարարում եմ՝ ցանկացած տեսանկյունից դա մեծ խնդիր չէ Ադրբեջանի համար։ Մենք դա չենք ուզում»,- ասել է Ալիևը։