Ալավերդի քաղաքի բնակիչներից կատարվածի համար ներողություն եմ խնդրում. Արեն Մկրտչյան
Ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն ստացել է 12 մանդատ, «Ապրելու երկիրը»՝ նույնպես 12 մանդատ. հաղթող չի եղել, և Հայ ազգային կոնգրեսը 2 տոկոս՝ 340 ձայն է ստացել: Այդ մասին լրագրողներին ասաց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Ներխուժեցին խուլիգանական պահվածքով նստերի դահլիճ, շուռ տվեցին քվեատուփը, քվեաթերթիկները թափվեցին դուրս, 12 քվեարկած քվեաթերթիկն անվավեր դարձրին, անձնական վիրավորանքների տեղատարափ տեղաց, և հնչեց դրան համարժեք պատասխան, բայց, միևնույն է, ես Ալավերդի քաղաքի բնակիչներից առհասարակ կատարվածի համար ներողություն եմ խնդրում»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին լարված իրավիճակ էր Ալավերդիում: Ավագանու 27 անդամից 14-ը համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» խմբակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանին անվստահություն է հայտնել և համայնքի ղեկավար ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Դավիթ Ղումաշյանին, որը լիազորությունները կստանձնի ուրբաթ օրը: