ՊԵԿ-ը ներկայացրել է նոյեմբեր ամսվա համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է նոյեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․
48 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 10․679․361 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 38 միլիոն 610 հազար 958 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։
27 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։
Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 120 միլիոն 170 հազար 420 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 78 միլիոն 254 հազար 460 ՀՀ դրամ: Ցանկն՝ այստեղ։
22 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 144 միլիոն 190 հազար ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։