ՊՆ գծով ծախսերը 2024 թվականին կազմում են 554 միլիարդ դրամ` 7%-ով գերազանցելով նախորդ տարվանը
Ազգային ժողովում մեկնարկել է 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը:
2024 թվականին ՀՀպաշտպանության նախարարության գծով ծախսերը կազմում են 554 միլիարդ դրամ:
«Դրանք 7 տոկոսով կգերազանցեն 2023 թվականի պետական բյուջեով սահմնված պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը, արդյունքում` 2024-ին պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5,3 տոկոսը` 2023 թվականի նկատմամբ նվազելով 0,3 տոկոսային կետով»,- հավելեց նախարարը: