930 մլն դրամ արժողությամբ 60 սարք ձեռք կբերվի
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության երաշխավորված սարքերի/սարքավորումների ցանկը։ Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում հայաստանյան 19 պետական գիտական կազմակերպություններ եւ բուհեր Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք կբերեն 60 սարք/սարքավորում՝ ընդհանուր 930 միլիոն դրամ արժողությամբ։
«Հրապարակ օրաթերթ»