Փաշինյանը Գրիգոր Մինասյանին երկու շաբաթով ուղարկում է արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը շուրջ 2 շաբաթով մեկնում է արձակուրդ:
Որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր՝ 2023 թվականի դեկտեմբերի 8-20-ը ներառյալ:
Գրիգոր Մինասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս դեկտեմբերի 8-ին և 18-20-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, իսկ դեկտեմբերի 11-15-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: