Իշխան Սաղաթելյանը Թեհրանում հանդիպել է ՀՅԴ կառույցի անդամներին, հանդես եկել զեկույցով
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գտնվում է Իրանում, որտեղ հանդիպել է Թեհրանի ՀՅԴ կառույցի անդամներին և հանդես եկել զեկույցով:
Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի ֆեյսբուքյան էջից:
«Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում հանդիպել եմ նաև Թեհրանի ՀՅԴ կառույցի ընկերներին:
Հանդես եմ եկել զեկույցով, քննարկել ենք Հայրենիքում ստեղծված իրավիճակը, առկա մարտահրավերները, տարածաշրջանային հնարավոր զարգացումները ու մեր անելիքները»,- գրել է Սաղաթելյանը: