«Լեթարգիական քունը» կործանեց Արցախի Հանրապետությունը և արցախահայությանը․ Արշավիր Ղարամյան
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է․
««Լեթարգիական քունը» կործանեց Արցախի Հանրապետությունը և արցախահայությանը։
Շարունակվելու դեպքում կործանելու է Հայաստանի Հանրապետությունը և ամբողջ հայությանը. ժամանակը չէ՞ արդյոք, որ զարթնենք ու սթափվենք:
(-Քնին նման հիվանդագին վիճակ,որը բնութագրվում է՝ անշարժությամբ, արտաքին գրգիռների նկատմամբ ռեակցիաների բացակայությամբ և կյանքի արտաքին բոլոր հատկանիշների ինտենսիվության կտրուկ նվազմամբ։
Զարգանում է հանկարծակի, կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի տարի (պատահել է՝ այն տևել է 20 տարի)»,- գրել է Ղարամյանը։