Շնաձուկը հոշոտել է կնոջը հարսանիքից մեկ օր անց
Բահամյան կղզիների Նյու Փրովիդենս կղզում շնաձուկը հարձակվել և հոշոտել է կնոջը հարսանիքի հաջորդ օրը։ Այս մասին հայտնում է WCVB-TV-ն։
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքից 44-ամյա զբոսաշրջուհին ամուսնացել է դեկտեմբերի 3-ին։ Հաջորդ օրը նա գնացել է թիավարման Բահամյան կղզիներ, որտեղ հանգստանում էր ընտանիքի հետ: Զբոսաշրջիկը ափից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա է եղել, երբ շնաձուկը հարձակվել է նրա վրա։
Շնաձուկը մի քանի անգամ կծել է կնոջ մարմինը։ Շուտով զբոսաշրջիկին օգնության է հասել փրկարարը։
Նա տուժողին և նրա հարազատին ափ է բերել։ Ամերիկուհուն սիրտ-թոքային վերակենդանացում են արել, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Ներկա պահին հայտնի չէ, թե ինչպիսի շնաձուկ է հարձակվել զբոսաշրջիկի վրա, փոխանցում է Shantnews-ը։