ԵՄ-ն զգուշացնում է Սուրբ Ծննդյան տոներին հարձակումների մեծ վտանգի մասին. BBC
Գալիք տոնական սեզոնին Եվրամիությունում ահաբեկչական հարձակումների մեծ վտանգ կա՝ ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։
Մերձավոր արևելքում ճգնաժամի և դրա հետևանքով եվրոպական հասարակությունում առաջացած բևեռացման հետ կապված՝ Սուրբ Ծննդյան տոների ընթացքում կմեծանա Եվրամիության տարածքում ահաբեկչությունների իրականացման ռիսկը: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ներքին հարցերով հանձնակատար Իլվա Յոհանսոնը:
Նրա խոսքերը հնչել են Փարիզում մի զբոսաշրջիկի մահացու դանակահարությունից օրեր անց:
Յոհանսոնը հստակեցրել է, որ մերձավորարևելյան խնդիրները և դրա շուրջ ծագող ահաբեկչական սպառնալիքները կքննարկվեն ԵՄ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդում, բայց չի նշել, թե արդյոք կա՞ն որոշակի տեղեկություններ, որոնք հանգեցրել են նախազգուշացման:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նաև ասել է, որ Եվրամիությունը 30 միլիոն եվրո է տրամադրել լրացուցիչ անվտանգության համար: