Մոսկվայում կհանդիպեն Իրանի և Ռուսաստանի առաջնորդները
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա: Այցը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Tasnim գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի առաջնորդները նախատեսում են քննարկել տնտեսական ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Գազայում շարունակվող ռազմական գործողությունները: Պատվիրակության կազմը, որը կուղեկցի Ռայիսիին, դեռ չի հայտարարվել: