Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5014 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 96 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 180, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 255 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 54, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 1105, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 280, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 171, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 137 և 1564 այլ իրավախախտումներ։ 119 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 215-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 153-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 516-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 122 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15213 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 241 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 178, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 929 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 94, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 2, չամրակապված վարելու՝ 3036, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 211, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 444, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 2, արագության գերազանցման՝ 1019 և 3656 այլ իրավախախտումներ։ 500 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2276-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1423-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 15-ը՝ բեռնատարներ, 735-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 57 անձ։