ԱՍՀ նախարարի տեղակալը Վիեննայում մասնակցել է տարեց անձանց իրավունքների միջազգային համաժողովին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը Վիեննայում մասնակցել է տարեց անձանց իրավունքների միջազգային համաժողովին։
Նախարարի տեղակալը ներկայացրել է ժողովրդագրության ոլորտում ՀՀ կողմից սահմանված առաջնահերթությունները՝ շեշտելով տարեցների առողջ ապրելակերպի և ակտիվ ծերացմանն ուղղված ծրագրերի, ինչպես նաև վերջիններիս որակյալ և հասանելի ծառայությունների տրամադրման կարևորությունը։
Բանախոսն անդրադարձել է Հայաստանի 2024-2040 թթ․ ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված գերակա ուղղություններին, որի չորս հիմնական նպատակներից մեկը վերաբերում է բնակչության ծերացման մարտահրավերներին։ Այս համատեքստում Տաթևիկ Ստեփանյանը մանրամասնել է տարեց անձանց ակտիվ և արժանապատիվ ծերացմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ համալիր գերիատրիկ գնահատման, պալիատիվ խնամքի, կենսաթոշակային նորարարական մոդելների, ավագ սերնդի ներկայացուցիչների ձեռներեցության, բիզնեսի ու մասնագիտական հմտությունների զարգացման ուղղությամբ։
Տարեց անձանց իրավունքների միջազգային համաժողովին ՀՀ պատվիրակության մասնակցությանն աջակցել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։