Նարեկ Տերյանը մասնակցել է Թեհրանում ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ տնտեսական նիստին
Թեհրանում անցկացվող «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսի շրջանակում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ տնտեսական նիստ, որին ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Նիստին մասնակցել են նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Իր ելույթում Նարեկ Տերյանը կարևորել է հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը։
Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ներկայիս առաջնահերթությունները՝ նախարարի տեղակալը կարևորել է երկրի տնտեսության դիվերսիֆիկացումը։