Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք»
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել ։ Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել, հայտնում է «Հետք»-ը։
Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ: Այնտեղ շինարարությունը եռում է: Մի հատվածում բետոնացման աշխատանքներ են կատարվում, մյուս հատվածում՝ հողային: «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի:
«Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը:
Ընկերությունը նոր է ստեղծվել՝ 2023թ. հուլիսի 17-ին: Ռուզաննա Ասատրյանը «Նարե Պլյուս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենն է: Սակայն, ՍՊԸ-ի գործերով իրականում զբաղվում է որդին՝ Արամայիս Միրզոյանը։ Նա հաճախ է հայտնվում շինհրապարակում և ցուցումներ տալիս շինարարներին: Սկզբում ընկերության կապիտալը եղել է 5000 դրամ, սակայն մեկ ամիս անց՝ օգոստոսին, այն հասել է 51 մլն 575 հազ. դրամի:
Վաղարշապատի համայնքապետարանում սրերով են ընդունում շինթույլտվությունների, կառուցապատողների վերաբերյալ հարցերը: Մոտ մեկ ամիս է՝ լրատվամիջոցը համայնքապետարանից փորձում է տեղեկություններ ստանալ կոմերցիոն նպատակներով կառուցվող շենք-շինությունների վերաբերյալ: Բանավոր հարցերին խուսափում են պատասխանել, իսկ գրավոր հարցումների պատասխանների տրամադրման ժամկետը փորձում են հնարավորինս երկարացնել:
Ավելին, այս ընթացքում հարցման վերաբերյալ արտահոսք է եղել համայնքապետարանից, և կառուցապատողները փորձել են կանխել հոդվածի հրապարակումը: Հավանաբար, հենց այդ նպատակով էլ համայնքապետարանն ուշ է տրամադրել պատասխանները՝ հույս ունենալով, որ «լեզու» կգտնեն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: