Ո՞ւր է անհետացել 1 տոննա կոկաինը, ովքե՞ր են կանգնած դրա հետևում. Ագնեսա Խամոյան
Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների աննախադեպ աճին զուգահեռ մի աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ տարեսկզբին: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Իտալական մամուլի արտահոսքից պարզ դարձավ, որ Իտալիայում Էկվադորից ՀՀ տեղափոխվող երեք տոննա կոկաին է հայտնաբերվել բանանի արկղերում, որից հետո մեր ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց ՀՀ-ում արդեն իսկ հայտնաբերված մեկ տոննա կոկաինի մասին»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ ինքը դեպքից կես տարի անց հարցումներ է ուղարկել՝ պարզելու կոկաինի ճակատագիրը, բայց ԱԱԾ-ն լակոնիկ պատասխան է տվել, որ նախաքննական գաղտնիք է: