Անի Քրիստին հրապարակել է հղիության շրջանից լուսանկարներ
![](/timthumb.php?src=disc/05-12-23/062ce65baf0ca53b449d16461e16b077.jpg&w=450)
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Անի Քրիստին հրապարակել է հղիության շրջանից լուսանկարներ՝ կից գրելով. «Զգացմունք, որը պետք է ապրի յուրաքանչյուր կին՝ մայրանալու պարգևն է: Նոր կյանքը, որը ծաղկում է քո սրտի ներքո, օգնում է, որ աշխարհին նայես այլ լույսի ներքո: Դու ընդմիշտ փոխվում ես, անասելի օրհնվում և լցվում քնքշությամբ, որը միայն երեխան կարող է պարգևել»: