ՏԻՄ-երում շարունակական այլանդակությունը դառնում է օրինաչափություն․ Գրիգոր Երիցյան
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը գրել է․
«Ալավերդցիները բողոքի ակցիա են իրականացնում համայնքապետարանի առջև և պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել ու իրենց փոխարեն չորոշել, թե ով պետք է ղեկավարի համայնքը։
Երևանում 2018-ի քաղաքապետի ընտրություններից հետո առնվազն 2 անգամ առանց ընտրությունների երևանցիների փոխարեն որոշել են, թե ով պետք է լինի քաղաքապետը:
ՏԻՄ-երում այս շարունակական այլանդակությունը դառնում է օրինաչափություն»: