Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Թաիլանդի թագավորին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային Թաիլանդի Ազգային տոնի կապակցությամբ։
Ուղերձում ասվում է.
«Հայաստանը մեծապես կարևորում է Թաիլանդի Թագավորության հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք միջպետական օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Թաիլանդի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։