Այն, ինչ ունենք, օրինական է, չենք թաքցրել. Լևոն Քոչարյան
«Այն, ինչ մենք ունենք, չենք թաքցրել, խոսել ենք, ներկայացրել, հերքել ենք այն միֆերը, որոնք վերագրվել են մեզ», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա նշեց, որ իշխանությունը բոլոր հնարավորություններն ուներ և օգտագործել է դրանք, ամեն ինչը ստուգել են, ամեն ինչ արել են։
«Այն, ինչ ունենք օրինական է, չենք թաքցրել։ Ինչ վերաբերում է ընկերություններին, ինչ արժեք ունեն, ինչպես են հաշվարկվում, այդ տվյալները չունեմ, որ թվի տեսքով ինչ որ բան ասեմ»,- ասաց Քոչարյանը։
Հարցին` բացառո՞ւմ է, որ որևէ փուլում գլխավոր դատախազության հետ համաձայնության կգան ու իրենց ունեցվածքից որոշ հատված կփոխանցեն պետությանը, Լ. Քոչարյանն ասաց, թե դրա հնարավորությունը չի տեսնում:
«Դու պետք է ինչ-որ բաների հետ համաձայն լինես, որ գնաս: Իրենց մոտեցումն էլ, չեմ կարծում, որ արդարություն վերականգնելն է, ինչ-որ բան պարզելն է, այլ վնաս պատճառելն է ու ցավեցնելը: Տարիներով մեզ չորս միլիարդ դոլար ու ավելի հարստության հետ էին վերագրում, հիմա ասում են 36 միլիարդ դրամ...
Ես չեմ տեսնում այդ հնարավորությունը», - ասաց Լևոն Քոչարյանը։