Փորձել են պայթեցնել Թուրքիայի իշխող կուսակցության վարչության շենքը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Դիարբեքիրի նահանգային վարչության շենքի վրա երեկ գիշեր' տեղական ժամանակով 22:00-ին անհայտ անձիք 2 ինքնաշեն ռումբ են նետել: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Սաբահ» թերթի' պայթյունի հետևանքով կուսակցության վարչության շենքի հարևանությամբ գտնվող կահույքի պատուհանները կոտրվել են: Շենքում այդ ժամին ոչ մի աշխատակից չի եղել: Տուժածներ չկան:
Մեղավորներին գտնելու համար տարվում է հետաքննություն: