Իշխանությունից լավ բան սպասել չի կարելի, հեռացումը միակ լուծումն է․ Արծվիկ Մինասյան
«Ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանը և Բաբկեն Թունյանը ծանոթ չեն նախագծին, Բակեն Թունյանը հիմնավորումների մասով ծանոթ չէ, իսկ Ալեն Սիմոնյանը ծանոթ չէ նաև հանցակազմի մասին և այն սուբյեկտների մասին, ովքեր պետք է ենթարկվեին պատասխանատվության»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մինասյանն ասաց, որ գործ ունենք մի քաղաքական մեծամասնության հետ, որն արհամարում է իր իսկ տված խոստումը։
«Մենք այսօր գործ ունենք մի քաղաքական մեծամասնության հետ, որն արհամարում է իր իսկ տված խոստումը, էդ իշխանությունից լավ բան սպասել չի կարելի, հեռացումը միակ լուծումն է»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որը մշակել և շրջանառության մեջ էր դրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը` համաձայնեցված ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ։ Այն վերաբերում էր «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցին: Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համաձայն` հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Աչցախի Հանրապետությունը որևէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը:
Հանձնաժողովի ՔՊ-ական 7 պատգամավորի դեմ ձայներով «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախաձեռնությունը չընդգրկվեց ԱԺ նիստի օրակարգ։