Հնդկաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում. դեսպան․ Sputnik Արմենիա
Հնդկաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, այս մասին «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Նա ընդգծեց, որ Դելին ողջունում է Չաբահարի նավահանգստի զարգացման ծրագրի մասնակից դառնալու Երևանի որոշումը։
«Այսօրվա համաժողովը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ներկա իրողություններում Հայաստանը ինչպես կարող է ակտիվացնել պատմական հաղորդակցությունները։
Հնդկաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախաձեռնության ուղղությամբ, որը Պարսից ծոցի երկրները կապում է Կասպից ծովի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ։
Հայաստանը նույնպես նախագծի մի մասն է, և մենք պատրաստ ենք աշխատել նրա հետ, հասկանալ, ինչպես նա կարող է օգուտ քաղել այդ միջանցքի շահագործման դեպքում»։