Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին և 16-րդ լիագումար նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Նա նաև տեղեկացնում է, որ նիստերին չի մասնակցի ՀՀ ԱԺ պատվիրակությունը:
«Մոսկվա չմեկնելն այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված պաշտոնական նամակով»,- նշում է Ծ.Խաչատրյանը։