ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Ռուսաստանի բանաձևը տիեզերքում զենք չտեղակայելու մասին
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը անցկացրել է լիագումար նիստ, որտեղ ընդունել է Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը տիեզերքում զենք չտեղակայելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Առաջինը տիեզերքում զենքի չտեղակայում» անվանումը կրող բանաձևն ստացել է 127 երկրների հավանությունը՝ 5-ով ավելի, քան 2022 թվականին։ Փաստաթղթին դեմ է արտահայտվել 50 երկիր, ևս 6-ը ձեռնպահ է մնացել քվեարկությունից:
Փաստաթղթի համահեղինակներն են Բելառուսը, Չինաստանը, Կուբան, ԿԺԴՀ-ն և Եգիպտոսը։
Բանաձևը բոլոր պետություններին, հատկապես նրանց, որոնք տիեզերական ներուժ ունեն, կոչ է անում առաջինը տիեզերքում զենք չտեղակայելու հանձնառություն ստանձնել: Բացի այդ, երկրներին առաջարկվում է հնարավորինս արագ սկսել տիեզերքում զենքի տեղակայումը կանխելու պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքը՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից պատրաստված նախագծի հիման վրա, որը ներկայացվել է 2008 թվականին Զինաթափման համաժողովում: