Վահագն Խաչատուրյանը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ է նշանակել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Հովսեփ Բեդևյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 27-ի ԲԴԽ-96-Ո-291 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Հովսեփ Բեդևյանին նշանակել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում: