Ազգային ժողովում մեկնարկեց հերթական նիստը. Ուղիղ
Ազգային ժողովում դեկտեմբերի 5-ին մեկնարկեց հերթական նիստը։
Նիստի օրակարգում է 36 հարց։ Խորհրդարանը կշարունակի քննարկել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես կգա Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նիստի ընթացքում ԱԺ-ն կքննարկի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մեկ անդամի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երկու անդամի, Հաշվեքննիչ պալատի մեկ անդամի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի երկու անդամի ընտրության հարցը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրություն հարցը։
Պատգամավորների քննարկմանը կներկայացվի նաև «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերը։