«Փաստ». Հերթական իշխանազավթման փորձը՝ այսօր
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ալավերդի համայնքում անցած տարի կրած պարտությունից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել ընտրողների քվեի հետ և ամեն ինչ փորձում է անել Ալավերդիում էլ իշխանազավթման հասնելու համար, ինչպես, ի դեպ, մի շարք այլ համայնքներում, որ տեղ ՔՊ - ն պարտվել էր: Այսօր ՔՊ-ն փորձելու է, օրենքի խախտումներով, գործող քաղաքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու պրոցեսն ավարտին հասցնել, ապա քաղաքապետ կարգել Դավիթ Ղումաշյանին, որը պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում:
Ինչպես նշել էինք, Ղումաշյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հովանավորյալն է: Եվ ահա, երեկ և կիրակի օրը Ալավերդուց պարբերաբար տեղեկություններ էինք ստանում, որ իշխանությունները մոբիլիզացնում են իրենց ուժերը՝ այսօրվա նիստին ընդառաջ: Մասնավորաբար, ակտիվ է Պապիկյանի «սաստավը » , այդ թվում՝ մայրաքաղաքից ժամանած «միսիոներները», որոնք իրենց թիմի մեջ «աշխատանքներ» են տանում, թե ով ինչ պետք է անի այսօր, այդ թվում՝ քաղաքապետարանը շրջափակելու առումով:
«Բացատրական աշխատանքներ» են տարվում նաև համայնքի բնակչության շրջանում: Ինչ վերաբերում է Թամազյանին պարտված Արեն Մկրտչյանի թիմին, մեր տեղեկություններով, նրանք էլ էին ինտենսիվ «պտտվում» քաղաքում, բայց «երկրորդ պլանում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։