Պայքարը շարունակվում է․ ժողովրդի վստահությամբ ԱԺ մտած օրինագծին էսպես վերաբերվելը ՔՊ-ն չի մարսելու
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի հայրենակիցներ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորներն այսօր ձայների մեծամասնությամբ բացասական կարծիք տվեցին ՀայաՔվեի օրինագծին։ Գնահատականների ու անելիքների մասին դեռ առիթներ կունենանք խոսելու։
Պայքարը շարունակվում է։ Ժողովրդի վստահությամբ ԱԺ մտած օրինագծին էսպես վերաբերվելը ՔՊ-ն չի մարսելու։ Ժողովրդի իշխանության յուրացումը հանցագործություն է։ Սա ամրագրենք»,- գրել է նա։